News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում…

Իրանի հետ սահմանամերձ Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման նպատակով անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել են Հայաստան։

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ծրագրի շրջանակներում Հայաստան ներկրված խողովակները, գազաբաշխիչ կայանը, փականները եւ մնացած սարքավորումները պատշաճ կարգով պահեստավորված են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Մեղրի քաղաքում գտնվող պահեստում:

Սարքերի ու սարքավորումների մյուս մասը ձեռք կբերվի ներքին շուկայից։ Ծրագրի գլխավոր կապալառուն՝ ի դեմս իրանական «Սաներջի» ընկերության, արդեն սկսել է նաեւ այդ աշխատանքները։

Հիշեցնենք, որ Իրանի եւ Հայաստանի կառավարությունները դեռեւս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար՝ որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի եւ Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի եւ այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։

Այն վերսկսվեց անցած տարվա վերջին, եւ այժմ ընթանում է կապալառու կազմակերպությանը շինարարական աշխատանքների իրականացման թույլտվության տրամադրման գործընթացը։ Դրա համար անհրաժեշտություն էր առաջացել փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ինչի հետեւանքով ծրագրի իրականացումն այս փուլում որոշ չափով դանդաղեց։ Օրենսդրական փոփոխություններն արդեն արված են եւ ակնկալվում է, որ կապալառու կազմակերպությունը մինչեւ փետրվարի վերջ - մարտի սկիզբ կստանա թույլտվությունը, որից հետո կմեկնարկի Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման շինարարությունը։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ