News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով հունվարին ամսական գնաճը 2.2 տոկոս է կազմել է ( տես 1-ին գրաֆիկը):Նշենք, որ տարվա առաջին ամսվա ընթացքում՝ նախաամանորյա իրարանցումից հետո, գնորդական պահանջարկը նկատելիորեն նվազել էր: Դրա համար էլ հունվարին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալն ամենացածրն է օրացույցային տարում http://news.am/arm/news/247241.html : Այդ դեպքում ինչո՞ւ են հունվարին գներն աճում՝ չնայած գնորդական պահանջարկը կրճատվում է:

Ինչպես հայտնի է, վիճակագրական նպատակներով գների մոնիթորինգն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա 1-ին, 10-ին ու 20-ին: Այսինքն՝ նախաամանորյա օրերի ամենաբարձր նիշերը դեկտեմբերյան ցուցանիշում չեն արտացոլվում: Սակայն գնորդական պահանջարկի վերոնշյալ անկման պատճառով մասամբ նվազած գներն այնուամենայնիվ փոխադրվում են նաեւ հունվար ամիս: Դրանով էլ հենց կարելի է բացատրել այս ամսվա՝ առաջին հայացքից հակասական թվացող թանկացումը:

Երկարաժամկետ միտումները բացահայտելու համար ավելի լավ է դիտարկենք տարվա տվյալները: Տարեկան կտրվածքով հունվարի պատկերը ուղիղ հակառակն է՝  երկրում գրանցվել է 0.4 տոկոսի դեֆլյացիա (տես 2-րդ գրաֆիկը): Դա հիմնականում պայմանավորված է պարենամթերային դեֆլյացիայով, որը կազմել է 3.9 տոկոս:

Գների նման նվազումը դժվար է միանշանակ գնահատելը: Հայտնի է, որ չափազանց ցածր գնաճը, եւ առավել եւս դեֆլյացիան, կարող են բացասական հետեւանքներ ունենալ տնտեսության համար: Օրինակ մեր գյուղացիների համար, որոնց եկամուտները տնտեսվարությունից են ու առանց այդ էլ բարձր չեն: Հիշեցնենք, որ անցած տարի իրացված գյուղատնտեսական ապրանքների համար արտադրողների (այսինքն՝ գյուղացիների) գների գործակիցը նվազել էր գրեթե 20 տոկոսով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ