News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վանաձորում բնակարանային գողության փորձի եւ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Լոռու տարածքում իրականացված երկու տասնյակից ավելի գողություններ:

Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել են, որ գողության ահազանգի հիման վրա լույս  հունվարի 30-ի գիշերը  դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ հնչել են կրակոցներ՝ գողության փորձ կատարած անձանց կողմից։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել են։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակիչներ Ա.Սարգսյանին, Ա.Գալստյանին, Ռ.Ռստակյանին առաջադրվել են մեղադրանքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտելու ուղղությամբ  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են երկու տասնյակից ավելի գողություններ։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ա.Գալստյանը, Ռ.Ռստակյանը եւ Ա.Սարգսյանը ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին կատարել են շուրջ 22 գողություն եւ գողության փորձ, որոնցից 18-ը բնակարանային, 3-ը՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, 2-ը՝ ավտոմեքենաներից:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Ամենաշատ