Փետրվարի 6-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 38-ամյա Գագիկ Մ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն Շաղատ գյուղում, վիճաբանության ժամանակ, 32-ամյա Արթուր Ե.-ն եւ եղբայրը` 36-ամյա Գառնիկ Ե.-ն, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Գագիկ Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքները:
Նախապատրաստվում են նյութեր: