News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը NEWS.am-ի հետ զրույցում  անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի հանրաքվեի վերաբերյալ զեկույցին՝ ասաց, որ  ուռճացված ցուցակների հարցը   կարող է մի քանի լուծումներ ունենալ, ոչ թե միայն այն կոշտ հայտարարությամբ, որ ցուցակները պետք է հրապարակվեն եւ վերջ։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հղում է տալիս Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին, այն, որ ստորագրված ցուցակների հրապարակումը գաղտնիության սկզբունքի խախտում է, այժմ փորձում է սրբագրել իր նախորդ մոտեցումները, ինչը գնահատելի է, որովհետեւ այն համարվում է ընտրության նկատմամբ վստահությունը բարձրացնելու հիմնական թերահավատություններից մեկը»,-ասաց Մինասյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ընտրացուցակների մաքրման գործընթացը պետք է տեղի ունենա մի քանի տարբերակներով։

«Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց փոխարեն այլ անձինք չեն քվեարկել ու երկրորդ՝ քվեարկության չեն մասնակցել մարդիկ, որոնք, օբյեկտիվորեն չեն կարող մասնակցել այդ քվեարկությանը, մասնավորապես արտերկրում գտնվելու պատճառով։  Հետեւաբար տարբեր սխեմաներ պետք է քննարկվեն եւ շատ լավ կլինի, որ  Ընտրական օրենսգրքի մշակման ժամանակ տարբեր առաջարկներ ներկայացնեն այս խնդրի լուծման վերաբերյալ։ Ցուցակները մաքրելու  առումով խնդիրներ կան, ինչի մասին զեկույցի մեջ մասնակի անդրադարձ կա, բայց ամենամեծ շեշտադրումը ընտրություններին մասնակցող  անձանց մասին է, թե ովքեր ի վերջո ի վիճակի են մասնակցել ընտրություններին եւ ինչ կարգով պետք է հաստատվի դա»։

Արծվիկ Մինասյանը  կարծում է, որ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների մտահոգությունները հաշվի կառնվեն Ընտրական օրենսգրքի քննարկման շրջանակում, սակայն լուծումները պետք է  ամբողջական լինեն, որպեսզի ընտրության նկատմամբ հանրության վստահությունը բարձրանա։

«Խոսքը մի քանի լուծումների մասին պետք է լինի եւ միայն չսահմանափակվեն կոշտ հայտարարությամբ, որ քվեարկված ցուցակները պիտի հրապարակվեն ու վերջ։ Նախ պետք է կանխարգելել կրկնակի կամ այլ անձի փոխարեն քվեարկությունը եւ ապահովվի դրա հրապարակայնացումը, որ ցանկացած կասկածի դեպքում կամ թեկուզ վստահված անձի կողմից հնարավոր լինի ամբողջությամբ ունենալ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, որպեսզի հնարավորության դեպքում կարողանան ապացույցները  տրամադրել»,-ասաց Մինասյանը։

Նշենք, որ ուռճացված ընտրացուցակներին անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խումբը հանրաքվեի վերաբերյալ իր վերջնական զեկույցում, որտեղ մտահոգություն է հայտնել  շահարկվող այն փաստի առնչությամբ, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում:

«Մտահոգություն է առաջացնում հնարավոր շահարկման այն փաստը, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում: Քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունը վերահաստատել են իրենց վաղեմի առաջարկությունը՝ հասարակական ստուգման համար հանրությանը ներկայացնել քվեարկած անձանց ցուցակները, որը կարող է ծառայել երաշխիք՝ ընդդեմ ընտրախախտումների։ Իշխանությունների շարունակվող դժկամությունը՝ քննարկել այս և այլ հնարավոր երաշխիքները կանխարգելելու շահարկումները, խարխլում է հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»,-նշված է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ