News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 8-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի Ազգային ժողովի (Նառոդնա սկուպշտինա) նախագահ Մայա Գոյկովիչին:

Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին Երեւանում՝ ՀՀ արտգործնախարարն արժեւորեց հայ եւ սերբ ժողովուրդների միջեւ ձեւավորված պատմական, ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք լավ հիմք են հանդիսանում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը նշեց, որ Սերբիան կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, եւ ինքն ուրախ է լինել Սերբիայի խորհրդարանի առաջին նախագահը, ով այցելում է Հայաստան։

Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության սերտացման եւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում առավել արդյունավետ համագործակցության հարցեր։

Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ