News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, թիվ 5/28 տեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանն իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է «hetq.am» կայքի ներկայացուցչի՝ Դիանա Ղազարյանի, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու լիազորությունների ազատ իրականացմանը:

Մասնավորապես՝ 2015 թվականի դեկտեմբերի  6-ին՝ ժամը 14:25-ին, ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանը, ներս է մտել Երեւան քաղաքի Բաղրամյան 76 հասցեում գործող թիվ 5/28 տեղամաս եւ զանգվածային լրատվության միջոցի  ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, մոտենալով «hetq.am» էլեկտրոնային կայքի խմբագրության հանձնարարությամբ հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրագրող Դիանա Ղազարյանին՝ պահանջել է դադարեցնել նկարահանումները, նյութերի նախապատրաստումը եւ հեռանալ տեղամասից, սակայն վերջինս շարունակել է իր լրագրողական գործունեությունը: Այնուհետեւ Ա. Խուրշուդյանը վերցրել է Դ. Ղազարյանի դյուրակիր համակարգիչն ու դուրս եկել տեղամասից՝ իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտելով վերջինիս կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու նրա լիազորությունների ազատ իրականացմանը:

Ա. Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ  քրեական  օրենսգրքի  149-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ