News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փորձաքննությունների ազգային բյուրոյի եւ «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի միջեւ այսօր՝ փետրվարի 8-ին, համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Բյուրոյի տարածած հաղորդագրության համաձայն՝ հուշագրով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խմբեր, իրականացնել ինովացիոն, դրամաշնորհային ծրագրեր, նախապատրաստել նախագծեր, կազմակերպել գիտական հանդիպումներ, սեմինարներ եւ այլն:

Հաշվի առնելով Փորձաքննությունների ազգային բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների, հետազոտությունների բնագավառում հարուստ փորձը համագործակցության շրջանականերում նախատեսվում է մասնավորապես ուսումնասիրել «ԱՏ - ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից մշակված նյութերի հատկությունները եւ կիրառման հնարավոր բնագավառները:

Ինչպես նշել են հանդիպման մասնակիցները՝ բյուրոյի եւ ՍՊԸ-ի ղեկավարների, փորձագետների, մասնագետների համատեղ ջանքերը հնարավորություն կընդձեռնեն շարունակելու բնապահպանությանն ուղղված ինովացիոն ծրագրերի իրականացումը, բնական հանածոների, հանքանյութերի ուսումնասիրությունը, այդ թվում եւ նանոտեխնոլոգիական մակարդակով, նոր կոմպոզիտային նյութերի (միացությունների) ստեղծումը, որոնց գլխավոր նպատակն է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող նյութերի, այդ թվում ռադիոակտիվ թափոնների, վնասազերծման համար ունիվերսալ մեթոդների մշակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ