News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սերբիայում խորապես համոզված են, որ խնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միայն խաղաղ ճանապարհով եւ բացառապես երկխոսության միջոցով։ Այդ մասին հայտարարել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։ 

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարեւոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ եւ սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում կարեւորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեության ակտիվացումը, որն իր դրական ազդեցությունը կունենա նաեւ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում համագործակցության ամրապնդման վրա։

Նշելով, որ Սերբիայում այժմ ակտիվորեն ընթանում է ԵՄ հետ ինտեգրման գործընթաց, եւ իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է անդամակցությունը ԵՄ-ին, Սերբիայի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ իր համոզմամբ, փոխադարձ օգտակար կլինի այս ընթացքում Հայաստանի հետ՝ որպես ԵԱՏՄ անդամի, ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով նաեւ, որ Հայաստանը եւս իր արտաքին քաղաքականության օրակարգում կարեւորում է ԵՄ հետ համագործակցության զարգացումը։

Մայա Գոյկովիչը կարեւորել է բարձր մակարդակի փոխայցերը եւ հույս հայտնել, որ ՀՀ նախագահն այս տարի կայցելի Սերբիայի Հանրապետություն, որի շրջանակներում եւս առիթ կլինի քննարկել միջխորհրդարանական հարաբերությունները։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Սերբիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Մայա Գոյկովիչը նշել է, որ իր երկրի փորձից ելնելով, Սերբիայում խորապես համոզված են, որ խնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միայն խաղաղ ճանապարհով եւ բացառապես երկխոսության միջոցով։

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ սիրով ընդունում է գործընկերոջ հրավերը՝ այցելելու Սերբիա: Նա ընդգծել է, որ Հայաստանը բաց եւ անկեղծ է Սերբիայի հետ իր փոխհարաբերություններում, շահագրգռված է զարգացնելու միջպետական կապերը՝ փոխվստահության եւ համագործակցության մթնոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ