News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությամբ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, ինչպես նաեւ բանաձեւերի միջոցով խաթարել բանակցային գործընթացը։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ընդունել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին: Կառավարության ղեկավարը կարեւորել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի համագործակցությունը ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ:

Անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ վարչապետը նշել է, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ կապերի հետագա սերտացումը՝ ավելացնելով, որ խորհրդարանական համագործակցությունը լավ հարթակ է քննարկելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղվված հարցեր:

Յան Զահրադիլը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքը շահագրգռված է էլ ավելի զարգացնելու ու խորացնելու միջկուսակցական համագործակցությունը՝ այդպիսով նպաստելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը: 

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությամբ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, ինչպես նաեւ բանաձեւերի միջոցով խաթարել բանակցային գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացի շրջանակում՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Իր հերթին, Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահը շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ նշելով, որ դեմ է հարցը այլ միջազգային կառույցների հարթակ տեղափոխելուն եւ միակողմանի բանաձեւեր ընդունելուն: 

Հանդիպման ընթացքում վարչապետ Աբրահամյանը եւ պարոն Զահրադիլն անդրադարձել են նաեւ տարածային զարգացումներին առնչվող մի շարք հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ