News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր՝ փետրվարի 8-ի գիշերն ու առավոտյան տեղացած առատ ձյունը կրկին որոշակի դժվարություններ ստեղծեց ճանապարհային երթեւեկության համար:

Ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, կրկին ծանր փորձություն էր սպասում մարզերի տարածքը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցներին:

Այս անգամ վիճակը ծանր էր հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներին, բոլոր մարզերի տարածքներում: Ձյունն առատ էր նաեւ մայրաքաղաքում: Առաջին սպայական գումարտակի աշխատակիցների օրը սկսվեց սովորականից ավելի շուտ: Երթեւեկությունը դանդաղել էր` դառնալով խցանումների պատճառ: Դժվարությունները կրկնապատիկ էին կամուրջների տակ, էստակադաներում, գլխավոր փողոցների խաչմերուկներում: Հաճախ կարիք էր լինում խափանված կամ ձյան մեջ խրված մեքենաները հրել-հեռացնել ճանապարհի բանուկ մասերից: Ոչ մարզերում, ոչ մայրաքաղաքում, լուրջ ու անդառնալի հետեւանքներով միջադեպեր չարձանագրվեցին:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին` այս օրերին մեքենա վարել միայն անհրաժեշտության դեպքում, իսկ հետիոտներին` լինել հատկապես ուշադիր ու զգոն, հիշել, որ սառցապատ ճանապարհներին մեքենայի արգելակման ուղին շատ ավելի երկար է, ուստի փողոցները պետք է հատել միայն դրա համար նախատեսված տեղերում, անձամբ համոզվելով, որ վտանգ չի սպառնում, եւ ընդհանրապես, խստորեն պահպանել երթեւեկության կանոնները:

Տպել
Ամենաշատ