«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրեթե երկու անգամ կրճատել է զինյալների աշխատավարձերը: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով օգնական Դենիել Գլեյզերը:
«ԻՊ-ն զինյալների աշխատավարձերը կրճատել է շուրջ 50%-ով»,- հայտարարել է Գլեյզերը:
Ըստ Gazeta-ի, նշվել է, որ խմբավորումն այս միջոցներին դիմել է՝ կապված ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետ: