News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիի մինի կենդանաբանական այգու երկու արջերը մարտին կտեղափոխվեն Ռումինիայի «Լիբեարտի» արջերի ապաստարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Փրկենք Գյումրիի կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով, արջերին` Մաշային եւ Միշային, մարտից շուտ անհնար էր Ռումինիա տեղափոխելը, քանի որ կենդանիները երկար ճանապարհ գնալուց առաջ, պետք է վերականգնեին իրենց ուժերը եւ անցնեին անհրաժեշտ պատվաստումները:

«Մեզ ասել են, որ կենդանիների փաստաթղթերն համարյա պատրաստ են, հիմնականում դրանք կենդանիների քաշի, տարիքի, տեսակի վերաբերյալ ինֆորմացիա պարունակող փաստաթղթեր են»,-ասաց բնապահպանը` նշելով, որ կենդանիների փաստաթղթերի պատրաստման հարցով զբաղվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 22-ին Գյումրիի մինի կենդանաբանական այգու երկու արջերը տեղափոխվել են Երեւանի կենդանաբանական այգի, նրանք ժամանակավորապես կմնան Երեւանի կենդանաբանական այգում՝ Ռումինիա տեղափոխվելու համար պատվաստումներն անցնելու համար:

Նշենք, որ NEWS.am-ին Երեւանի կենդանաբանական այգուց տեղեկացրել էին , որ Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու արջերը տեղափոխվում են Ռումինիայի «Լիբեարտի» արջերի ապաստարան, այնինչ առյուծների տեղափոխման հարցը  դեռեւս քննարկման փուլում է, իսկ իրենք, աջակցելով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին, 2 արջերի համար տրամադրել են ժամանակավոր կացարան՝ նրանց բուժզննումն  ու անհրաժեշտ բոլոր գործընթացները կազմակերպելու համար:

Նշենք, որ Գյումրիում 2010 թվականից գործող մինի կենդանաբանական այգին այլևս չի կարող գոյատևել՝ կապված  կենդանիների սնունդի, ջրի ու ձմեռային սեզոնին հատուկ հարմարությունների բացակայության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ