News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կուբայում Հռոմի Ֆրանցիսկոս պապի ու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հանդիպման ժամանակ որպես թարգմանիչ հանդես կգա լիտվացի հոգեւորական Վիսվալդաս Կուլբոկասը: Այս մասի հաղորդում է Delfi-ն՝ վկայակոչելով Վատիկանին ռադիոն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Կուլբոկասն աշխատում է Վատիկանի դիվանագիտական ծառայությունում: Նա թարգմանել է նաեւ Պապի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը: Կուլբոկասը տիրապետում է իտալերենի, անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի, ռուսերենի եւ հոլանդերենի:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Վատիկանն ու Մոսկվայի պատրիարքարանը հայտարարեցին, որ Կաթոլիկ եւ Ուղղափառ եկեղեցիների առաջնորդների պատմական հանդիպումը կայանալու է փետրվարի 12-ին, Հավանայի օդանավակայանում: Նախատեսվում է, որ այն շուրջ 2 ժամ է տեւելու եւ ավարտվելու է համատեղ հռչակագրի ստորագրմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ