News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2016թ. հունվարի 20-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող աներոջ տնից դուրս եկած եւ անհետ կորած 40-ամյա Գարիկ Տերտերյանը դեռեւս չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աղձքի գյուղապետ Արսեն Ավդալյանը:

«Այն օրվանից, ինչ Գարիկը կնոջը եւ աղջկան բերել է աներոջ տուն եւ անհետացել նրանք այնտեղ են ապրում, ու՞ր գնան բա: Դեռ ոչ մի նորություն չկա, սպասում են»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ Գարիկ Տերտերյանը Երեւանի բնակիչ է, տաքսու վարորդ, անհետացման օրը կնոջը եւ դստերը տարել է աներոջ տուն, ասել, որ պատվեր ունի, խոստացել վերադառնալ: Տերտերյանի մեքենան օրեր անց հայտնաբերել էին Էրեբունիի գազալցակայաններից մեկում:

 Գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ, ըստ խոսակցությունների, Տերտերյանը պարտքեր է ունեցել, եւ տարված է եղել խաղային ապարատներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 40-ամյա Գարիկ Տերտերյանը հունվարի 20-ին, ժամը 23:00-ի սահմաններում իր Daewoo Nexia մակնիշի 23 SU 401 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի տներից մեկից եւ անհետ կորել:

Տերտերյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին 010 45 02 02 կամ 1-02 հեռախոսահամարներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ