Էստոնիայի տարածքային ջրերում խորտակվել է ռուսական «Վեգա» քարշակը, որն ընթանում էր մեկ այլ քարշանավի՝ «Զուբրի» հետեւից: Այս մասին հաղորդել է Էստոնիայի ոստիկանության եւ սահմանայի պահպանության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է փետրվարի 6-ի երեկոյան, ինչից հետո «Զուբրի» անձնակազմը հայտնել է «Վեգան» կորցնելու մասին:
«Վստահ ենք, որ «Վեգա»-ն խորտակվել է: Դրա գտնվելու մոտավոր վայրը մեզ հայտնի է»,- հայտարարել է սահմանային ոստիկանության դեպարտամենտի ծովային կենտրոնի ղեկավարը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, խորտակված նավը գտնելու համար էստոնական սահմանապահ նավ է ուղարկվել, սակայն որոնումներն արդյունք չեն տվել: