News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հետ Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վերականգնումը չի վնասի Ռուսաստանի հետ կապերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքս Գոլդման-Շայմանը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, դիվանագետը հիշեցրել է, որ ներկայում Իսրայելն ու Թուրքիան որեւէ հարաբերություն չունեն: «Բայց եթե անգամ ապագայում որեւէ կապեր լինեն, իհարկե, դա չի լինի ի վնաս Ռուսաստանի հետ իսրայելական հարաբերությունների»,- վստահեցրել է Գոլդման-Շայմանը:

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն առաջացավ 2015 թվականի նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ