News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բուշերի ատոմակայանի երկրորդ բոկի շինարարությունը կարող է սկսվել այս տարվա մարտին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

Դիվանագետը հիշեցրել է, որ 2014 թվականի նոյեմբերին ստորագրվել է Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ եւ երրորդ բլոկների կառուցման մասին համաձայնագիրը: «Հույս ունենք, որ արդեն մարտին շինարարությունը կսկսվի: «Ռոսատոմ»-ի եւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության միջեւ ընդհանուր համաձայնություն գոյություն ունի, կողմերը պայմանավորվել են նաեւ ֆինանսավորման մանրամասների շուրջ»,- Lifenews-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեհդին:

Բուշերի ԱԷԿ-ն Իրանի առաջին ատոմային էլեկտրակայան է: 1992 թվականի օգոստոսին Ռուսաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ ԱԷԿ-ի զինման շուրջ համաձայնագիր կնքվեց, իսկ 1995 թվականի հունվարին՝ կայանի առաջին էներգաբլոկի կառուցման ավարտման մասին պայմանագիր: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների վերահսկողությամբ Բուշերի ԱԷԿ-ը գործարկվեց 2010 թվականի օգոստոսի 21-ին, երբ կայանի ռեակտորային բաժինը միջուկային վառելիք ստացավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ