News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում գիտնականները շների համար աշխարհում առաջին IQ թեստն են մշակել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Հետազոտությունն անցկացրել են կոլլիի մասնակցությամբ (որոնք ամենից ըմբռնող շներն են համարվում): Այն ապացուցել է, որ շների ինտելեկտուալ ունակությունները տարբեր են, ինչպես մարդկանց պարագայում: Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի եւ Էդինբուրգի համալսարանի գիտնականների նպատակը եղել է պարզել առողջական վիճակի ու տկարամտության միջեւ կապը:

Մասնագետների խոսքով, հետազոտությունն անցկացվել է ոչ թե մարդկանց, այլ շների մասնակցությամբ՝ բացառելու համար այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի եւ դեղորայքի օգտագործումը, ինչպես նաեւ սոցիալական կարգավիճակը:

Metro-ի փոխանցմամբ, հետազոտությանը 68 շուն է մասնակցել: Արդյունքում հետեւյալ օրինաչափությունն է պարզվել. թեստը լավագույնս հաղթահարած շները հաջողություն են գրանցել նաեւ այլ փորձություններում: Բացի այդ, որքան ավելի արագ են կենդանիներն արդյունք ցուցադրել, այնքան ավելի հստակ է այն եղել: Պարզվել է, որ հաջողության մակարդակն ուղղակի կապ ունի առողջական վիճակի հետ: Ավելի առողջ շներն ավելի արագ եւ որակյալ են կատարել առաջադրանքները՝ միաժամանակ հաճույք ստանալով կատարած աշխատանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ