News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գյումրիում փետրվարի 7-ին ավազակային հարձակման ժամանակ գլխուղեղի ու կրծքավանդակի  վնասվածքներ ստացած 67-ամյա Վալյա Սուքիասյանն իրեն արդեն լավ է զգում թե ֆիզիկապես, թե հոգեպես: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց դեպքի մանրամասները:

«Առավոտ ելա, ձյունը մաքրի, ուզում էի ներս մտնել՝ մեկը ելավ շալակս, ըսեց՝ ինչ ունիս-չունիս՝ ոսկիներդ, փողերդ տուր: Ծեծեց, ջարդուխուրդ էրավ, քցեց գողինք, անշնորհք տղա էր»,- պատմեց 67-ամյա կինը՝ նշելով, որ իր կարծիքով հարվածը իրեն դանակի բութ մասով են հասցրել:

Թոշակառու տիկին Վալյան պատմեց, որ տանը ոսկեղեն չի ունեցել, 63 հազար դրամ է ունեցել, որն ավազակային հարձակում կատարողը գողացել է: Տիկին Վալյան տղամարդուն չի ճանաչել, քանի որ նա դիմակով է եղել:

«Մենակ գիտեմ որ բոյով, նիհար էր: Մենակ աչքերը տեսա, չեմ կարա ասեմ՝ ով էր»,- ասաց նա:

Միայնակ ապրող կինը պատմեց, որ երբեք մտքով չի անցել, որ կարող է նման բան պատահել, տան դուռը երբեք չի կողպել:

Դեպքից հետո տիկին Վալյային օգնության են հասել հարեւանները, որոնք «Շտապօգնություն» են կանչել ու կնոջը տեղափոխել հիվանդանոց:

Հարեւանուհին դժգոհեց, որ իրենց ամբողջ ընտանիքին ժամերով պահել են ոստիկանությունում՝ հարցաքննության համար:

«Բոլորին՝ ահել-ջահել հավաքեցին, տարան: Հիվանդ ամուսին ունեմ, 12 տարեկան աղջկաս էլ հետս տարան: Առավոտից մինչեւ երեկոյան ժամը 10-ը աղջիկ երեխիս հետ նստած եմ եղել ոստիկանությունում: Ստիպված՝ տեսա, որ հնար չկա, ասեցի՝ աղջիկս սոված-ծարավ է, թողեք՝ գնանք»,- պատմեց Նառա անունով հարեւանուհին:

Նշենք, որ ավազակային հարձակումը կատարելու մեջ արդեն կասկածյալ կա՝ Գյումրիի բնակիչ, 1986 թ. ծնված Կ.Կ-ն, որը ձերբակալված է: Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, պատմել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ