News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հարավկովկասյան բոլոր երկրները բոլոր ուղղություններից պետք է ամրացնեն իրենց անվտանգությունը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը հատուկ միջոցներ է տրամադրելու Վրաստանին՝ Հայաստանի հետ սահմանն ամրացնելու համար: Մասնավորապես՝ նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Թբիլիսիում՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանության եւ Միացյալ Նահանգների՝ Արտաքին վտանգների նվազեցման գործակալության միջեւ:

Ըստ վերոնշյալ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ Վրաստանի՝ Հայաստանի հետ սահմանին լրացուցիչ աշտարակներ են կառուցվելու, տեղադրվելու են գիշերային հսկման սարքավորումներ, նաեւ սահմանապահ ծառայությունը հագեցվելու է այլ տեխնիկայով եւս:

Միաժամանակ նշվում է, որ որպես առաջնահերթություն է լինելու  վրաց-հայկական սահմանի «Քասումելո» եւ «Քեդա» սահմանային հատվածների ամրացումը: Այս ծրագրի համար Միացյալ Նահանգները Վրաստանին տասը միլիոն դոլար է տրամադրելու: Սա համացանցային քննարկումների եւ մեկնաբանությունների առիթ դարձավ: Տեսակետներ հնչեցին, թե վրացական կողմը Հայաստանից զգուշանում է:

Չնայած նման տեղեկություններին, տարածաշրջանային անկայունությանը, ինտեգրացիոն տարբեր ուղիներին, Սոսո Ցինցաձեի խոսքով, Հայաստանն ու Վրաստանը կայուն կերպով պահպանում են իրենց հարաբերությունների խաղաղ դինամիկան, ինչի ապացույցն էր նաեւ վերջերս Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի այցն ու արդյունավետ բանակցությունները հայկական կողմի հետ:

Ըստ նրա, այցի ընթացքում հստակ ամրագրվեց, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմական համագործակցության ոլորտում եւս բարձր մակարդակ ունեն, թեեւ այս ոլորտում Վրաստանի համագործակցությունն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւս բարձր է, որի առիթով Հայաստանում որոշ մտահոգություններ կային: Ցինցաձեի համոզմամբ, այս այցը պետք է որ վերացրած լինի հայաստանյան այդ անհանգստությունները, քանի որ վրացի նախարարի հետ քննարկվել է նաեւ ԼՂ հակամարտությունը եւ այն, թե ինչպիսին է Վրաստանի մոտեցումը: Վրացի քաղաքագետի վստահեցմամբ, քննարկվել է նաեւ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցության հարցը, որի ընթացքում, վստահաբար, հայկական կողմին տրվել են խոստումներ, որ այդ համագործակցությունը երբեք Հայաստանի դեմ չի լինի:

«Սակայն Հայաստանը ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, իսկ Վրաստանն ապագայում կլինի ՆԱՏՕ անդամ, թեեւ դրան փորձում է խոչընդոտել Ռուսաստանը: Սա անպայմանորեն չի նշանակում, որ Ռուսաստանը հայկական ուղղությունը կարող է օգտագործել Վրաստանի դեմ հնարավոր նոր հակամարտության ընթացքում, Ռուսաստանը չի կարող այս ուղղությունն օգտագործել, ինչի ականատեսը մենք ռուս-վրացական պատերազմի ժամանակ ենք դարձել:

Սակայն Ռուսաստանն ամեն առիթի դեպքում խոսում է ՆԱՏՕ-ից սպասվող վտանգի մասին, ռուս-թուրքական հարաբերությունները եւս վտանգավոր փուլում են, տարածաշրջանային զարգացումները դինամիկ ընթացք են ստացել, իսլամական ահաբեկչության սպառնալիքն է մեծացել, եւ յուրաքանչյուր երկրի համար կարեւորվել է սեփական անվտանգության ամրապնդումը, հատկապես, եթե այդ երկիրը ձգտում է ՆԱՏՕ անդամակցության, իր տանիքի տակ ունի ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն, պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը սեփական ամբողջական անվտանգության համար: Այնպես որ, ԱՄՆ-ի ծրագիրն այս տեսանկյունից պետք է դիտարկել: Սրանք նախազգուշական վերջին քայլերն են, հատկապես, երբ կա նաեւ իսլամական սպառնալիք, թեեւ՝ ոչ հայկական կողմից, այնուամենայնիվ, ահաբեկչության վտանգը մեծ է, եւ դա ցանկացած ուղղությունից կարող է սպառնալ»,- նման կերպ մեկնաբանեց նոր սկսվող ծրագիրը Սոսո Ցինցաձեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են. Ռուբինյանը՝ Գիվի Միքանաձեին
Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը...
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ...
«Երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել». Գիվի Միքանաձեին՝ Հայաստանի ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը...
«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ
Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալ յանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ...
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
«Ժողովուրդ». Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը
Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման...
Ամենաշատ