News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածներում հաստատված տաք եղանակը բերել է նրան, որ մասնավորապես Տավուշի մարզում տեղ-տեղ ծաղկել են բերքատու ծառերը։ Սալորենու վերը բերված լուսանկարը արվել է կիրակի օրը Իջեւանում։ Տավուշցիների պնդմամբ՝ նման տեսարանի կարելի է հանդիպեւ ոչ միայն Իջեւանում, այլեւ մարզի հատկապես ցածրադիր գյուղերում։ Պտղատու ծառերի ծաղկելը պայմանավորված է այս հատվածում տաք եղանակով։ Մասնավորապես, ըստ եղանակի մասին արխիվային տվյալների Իջեանում բացասական ջերմաստիճան գրանցվել է փետրվարի 1-ին, այն էլ ընդամենը -2 աստիճան։ Իսկ դրանից առաջ եւ դրանից հետո դրական է եղել:

Վերջին օրերին ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 17 աստիճան։

Ընդ որում, այս ջերմաստիճանը արձանագրվում է ստվերում եւ գետնից որոշակի բարձրության վրա։ Պարզ է, որ ծառերը արեւի տակ են, իսկ այդ դեպքում ջերմաստիճանը էականորեն բարձր է։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ժամանակից շատ բերքատու ծառերի ծաղկելը վտանգավոր է եւ կարող է հանգեցնել բերքի կորստի։ «Եթե ծառերը ծաղկած ժամանակ ցրտահարվեն, ապա այդ տարի այլեւս չեն կարող ծաղկել եւ բերք չի ստացվի»,– ասաց փոխնախարարը։

Սա իրոք մեծ վտանգ է, եւ մեզնից տեղեկանալով, որ նման երեւույթներ են արձանագրվում, նա անմիջապես տեղեկատվությունը ճշտեց Տավուշի մարզի մի քանի գյուղերի մասնագետներից։ Վերջիններս փոխնախարարին հայտնել են, որ բերքատու ծաոերի ծաղկման զանգվածային երեւույթներ չկան, եւ քանի որ երեկվանից ջերմաստիճանը զգալիորեն նվազել է, ապա համատարած ծաղկման վտանգ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ