News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոնկոնգում անկարգությունների ընթացքում առնվազն 48 մարդ է վիրավորվել, այդ թվում 4 լրագրող, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Բախումները տեղի են ունեցել այս գիշեր, Կոուլուն թերակղզու խիտ բնակեցված Մոնգկոկի շրջանում:

Հակամարտությունը բռնկվել է փողոցում ապօրինի կերպով սննդի առեւտրով զբաղվող առեւտրականների եւ Սննդամթերքի եւ շրջակա միջավայրի դեպարտամենտի տեսուչների միջեւ: Վաճառականներին պաշտպանել են անցորդներն ու «արմատական տարրերը»: Վերջիններս սկսել են իրավապահների ուղղությամբ քարեր ու շշեր նետել:

Ոստիկաններն սկզբում 2 նախազգուշական կրակոց են արձակել օդ, ապա գործի դրել ռետինե մահակները: Արդեն առավոտյան իրավապահներին հաջողվել է ցուցարարներից ազատել այդ շրջանը: Ձերբակալվել է ավելի քան 20 մարդ:

2014-ի աշնանը Մոնգկոկի շրջանում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության եւ ժողովրդավարական ուժերի ակտիվիստների միջեւ: Հոնկոնգի ոստիկանության ներկայացուցիչը չէր բացառել, որ ներկա բախումները նույնպես «բեմադրված են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Ամենաշատ