News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մոսկվայում փետրվարի 9-ի գիշերը առեւտրի տաղավարների զանգվածային ապամոնտաժում է սկսվել։ Մոսկվայի մետրոպոլիտենի միանգամից մի քանի կայարաններում ապամոնտաժում են առեւտրի տաղավարները, որոնք իշխանությունների կողմից ինքնաշեն են որակվել, հայտնում է ՌԲԿ-ն։

Մոսկվայի կառավարությունը որոշել է քանդել 104 օբյեկտ։ Այդ ցուցակում են հայտնվել տարբեր մեծության առեւտրի կետեր՝ կրպակներ եւ տաղավարներ։

Ոստիկանության աշխատակիցները հետեւում են ինքնաշեն կառույցների ապամոնտաժման գործընթացին։ Սեփականատերերը դժգոհ են եւ պահանջում են ներկայացնել փաստաթղթերը, որոնց հիման վրա քանդում են առեւտրի կետերը։ Իրավապահները «Ալբատրոս» տաղավարից վռնդել են բողոքող սեփականատերերին։

Անշարժ գույքի պետական տեսչության պետ Տիմուր Զելդիչի խոսքով՝ փետրվարի 8-ին լրացել է ինքնաշեն կառույցները կամավոր ապամոնտաժելու ժամկետը։ Այդ պատճառով փետրվարի 9-ից սկսվել են ապամոնտաժման աշխատանքները։

Նշենք, որ քանդման ենթակա առեւտրի կետերը հիմնականում պատկանում են ԱՊՀ երկրների քաղաքացիների, այդ թվում՝ հայերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ