News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դոլարի փոխարժեքը Տոկիոյում նվազել է վերջին 15 ամիսների ամենացածր մակարդակին՝ Նյու Յուրքում ֆոնդային ինդեքսների կտրուկ նվազման եւ էժանացող նավթային ֆյուչերսներից կապիտալի փախուստի ֆոնին: Այդ միջոցները ներդրվում են ճապոնական իենի մեջ, որպես համեմատաբար ավելի կայուն ֆինանսական գործիք: Արդյունքում այսօր՝ փետրվարի 9-ի առավոտյան, բորսայի սակարկությունների ընթացքում դոլարի գինը հասել է 115 իենի, ինչը 2,3 իենով էժան է փետրվարի 8-ի երկրորդ կեսի գնից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պատմության մեջ առաջին անգամ 10 տարի մարման ժամկետով ճապոնական պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է զրոյական մակարդակի: Որքան բարձր է պարտատոմսերի հուսալիությունն ու պահանջարկը, այնքան ցածր է եկամտաբերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ