News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկում է նոր ծրագիր՝ ուղղված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պահպանությանը: Փետրվարի 10-ին տեղի կունենա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) նոր ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ծրագիրը կնպաստի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցմանն ու կայուն կարգավիճակի ապահովմանը:

2014 թվականին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվեց Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա վիճակի ուսումնասիրություն: Դաշտավայրն ապահովում է Հայաստանի գյուղատնտեսական ՀՆԱ-ի 40 տոկոսը:

Ուսումնասիրության արդյունքում գրանցվել է ստորերկրյա ջրերի մակարդակի կտրուկ նվազում՝ հիմնականում պայմանավորված ձկնաբուծարանների աճի եւ ջրօգտագործման անարդյունավետ կառավարմամբ: ԱՄՆ ՄԶԳ եռամյա ԳԱՏՕ ծրագիրը նպաստելու է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներին վերաբերող տվյալների արդիականացմանը, ընտրված 10 ձկնաբուծարաններում ջրառի ծավալի ավտոմատ վերահսկման համակարգի տեղադրմանը, ինչպես նաեւ ջրի եւ էներգիայի օգտագործման նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը:

Կուսումնասիրվեն եւ ՀՀ կառավարությանը կներկայացվեն առաջարկություններ՝ ձկնաբուծության նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման վճարի օպտիմալ դրույքաչափերի սահմանման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ