News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը նոր պաշտոններ է հաստատել. հայտնվել են  Երջանկության եւ Կրոնական հանդուրժողականության նախարարություններ։ Կառավարական կառույցների զանգվածային վերակազմավորման մասին Twitter-ում հայտնել է ԱՄԷ վարչապետ Մուհամմեդ Ալ Մակտումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երջանկության նախարարը հասարակությունն ավելի երջանիկ է դարձնելու պետական պլանների, ծրագրերի եւ քաղաքականության կոնսոլիդացման միջոցով, նշել է վարչապետը։ Կրոնական հանդուրժողականության նախարարը պետք է հասարակության մեջ հանդուրժողականություն սերմանի՝ որպես ԱՄԷ հանրության գլխավոր արժեք։

ԱՄԷ նախագահ Խալիֆա իբն Զայդ ալ Նահայանն արդեն հավանություն է տվել նորամուծություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ