News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքում բնակարանամուտ է տոնել երեք ընտանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի արդյունքում, ավարտվել է կիսակառույց երկու տան շինարարություն եւ մեկ տան տանիքի վերանորոգում:  Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Խաչիկ համայնք՝ բնակարանամուտի ուրախությունն ընտանիքների հետ կիսելու համար:

Սահմանին ապրողների համար բարեկարգ տուն ունենալը ոչ միայն հարմարավետության, այլեւ` ռազմավարական հարց է: Երբ ամուր են տան պատերը՝ ամուր է նաեւ հայրենիքի սահմանը: Այդ դեպքում չի լինում տունը լքելու ցանկություն:

Հայրապետյանների բազմանդամ ընտանիքը տարիներ ի վեր բնակվել է հողաշեն տանը, որը պատերազմի ժամանակ էլ ավելի էր քայքայվել:

«Մի քանի տարի է, ինչ սկսել էինք տան շինարարությունը: Հույս ունեինք, որ ամեն անգամ մի բան կկարողանանք կառուցել, սակայն  առանց աջակցության անկարող եղանք:  Այսօր իմ ընտանիքը՝ մեծից փոքր, լի է եռանդով եւ ապագայի լավատեսության հույսերով: Ասես՝ մի նոր կյանք է սկսվել մեզ համար: Անչափ շնորհակալ ենք»,- ասել է Հայրապետյանների ընտանիքի հայրը՝ Վալերիկը:

«Խաչիկ համայնքն առաջին անգամ չէ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Տարիներ առաջ մենք այստեղ ջրագիծ ենք կառուցել, խաղահրապարակ ստեղծել, շտապ օգնության մեքենա տրամադրել: Ձգտել ենք լուծել այն խնդիրները, որոնք առավելապես անհանգստացրել են սահմանամերձ այս գյուղին: Դե, իսկ այժմ լուծվել է երեք ընտանիքի տարիներ շարունակ անհանգստացնող՝ տան հարցը: Վստահ եմ, որ այսօրինակ ծրագրերով մեր հայրենակիցների կողքին կանգնելու պատրաստակամությունը ոչ միայն սոցիալական, այլեւ ռազմավարական կարեւոր քայլ է: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ իրականացվող բնակարանաշինության ծրագրի արդյունքն այս մարզում զգացել է 13 ընտանիք: Սա կարեւոր ցուցանիշ է մեզ համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ինչպես ասում են՝ ամեն ինչ հնարավոր է, իսկ անհնարինի համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Այս ընտանիքների համար անհնարին թվացող խնդիրներն այսօր լուծվել են: Ճիշտ է, տարիներ են անցել, երազանքներ են մեռել ու կրկին հառնել: Այսուհետեւ, կարծում եմ, ինչպես այս ընտանիքների, այնպես էլ նրանց շրջապատող մարդկանց շրջանում կրկին կարթնանա հույսը՝ հավատալու, պայքարելու եւ անհնարինը հնարավոր դարձնելու համար»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզերի 31 գյուղի (այդ թվում` 9 սահմանամերձ գյուղի) 480 սոցիալապես անապահով բնակչի կենսական պայմանները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ