News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտաշատի բժշկական կենտրոնում պնդում են, որ նորածին որդուն կորցրած՝ 30-ամյա ծննդկան Սիմա Եփրեմյանը հղիության ողջ ընթացքում որեւէ խնդիր չի ունեցել, ավելին կեսարյան հատման ցուցում նա չի ունեցել:

«Պտղի տոտիկային դիրքը դեռեւս ցուցում չէ կեսարյան հատման համար: Հղիության ողջ ընթացքը նորմալ է անցել, բոլոր հետազոտություններն արվել են: Սա կնոջ 3-րդ հղիությունն էր, նախորդ երկուսի դեպքում բնական ճանապարհով ծննդաբերել է, այս անգամ էլ կեսարյան հատման ցուցում չկար, պտուղն էլ 2 կգ 600 գրամ է եղել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը:

Հիվանդանոցի տնօրենն ընդունեց, որ ծննդաբերության ընթացքը ծանր է եղել: Սակայն իր խոսքով, նորածնի մահվան պատճառը հայտնի կլինի միայն փորձաքննությունից հետո:

«Ամեն դեպքում եթե դժվարությամբ չհանեին երեխային, այդ խնդիրները չէին առաջանա նրա մոտ: Իհարկե, ծնունդը դժվար է ընթացել, դա էլ կարող է պատճառ լինել, պտուղը վնասվեր: Ամեն դեպքում ծնվելուց հետո ճիշտ են գնահատել իրավիճակը, միանգամից տեղափոխել են Երեւան, ընթացքում էլ հետեւել են ընթացքին»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կստանան միայն եզրակացությունը ստանալուց հետո:

Այնուամենայնիվ, հիվանդանոցի տնօրենը չբացառեց, որ եթե ծննդատան բաժնի վարիչը, որն այդ օրը մայրաքաղաքում սեմինարի էր մասնակցում, ծնարանում լիներ, այս դեպքը չպատահեր:

Հիշեցնենք, որ 30-ամյա Սիմա Եփրեմյանը ծննդաբերել է 2016թ. հունվարի 30-ին: Երեխային նույն օրը տեղափոխվել է Երեւան, իսկ 7 օր անց մահացել: Նորածնի հայրը՝ Մակար Անտոնյանը, պնդում է, որ երեխայի մահվան պատճառը բժշկական սխալն է եղել: Հոր խոսքով, բժիշկները տեղյակ են եղել, որ պտղի դիրքը տոտիկային է եղել եւ պետք էր կեսարյան հատում անել, սակայն հերթապահ բժիշկն այլ որոշում է կայացնում:

«Արտաշատի հիվանդանոցի բժիշկները երեխուս կյանքը կերան: Ամսի 30-ին ծնվել է երեխաս, ժամեր անց Երեւան ենք տեղափոխել եւ 7 օր անց տղաս մահացավ... պորտալարն էր փաթաթված, գլխուղեղի վնասվածք էր ստացել եւ ամբողջը բժիշկների պատճառով»,- ասել էր Մակար Անտոնյանը:

Ծնողները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ