News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ասիական զարգացման բանկի միջոցով իրականացվող էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել կառավարման ավտոմատացված ու տվյալների հավաքագրման (SCADA) համակարգը։  Այդ նպատակով ԱԶԲ-ն Հայաստանին տրամադրել է 13,6 մլն դոլար երկարաժամկետ վարկ, որի մարման ժամկետը սահմանված է 25 տարի։ Ընդ որում, առաջին հինգ տարին արտոնյալ ժամանակահատվածն է։

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագրի իրականացման կառավարության համաֆինանսավորումը կկազմի 2,5 մլն դոլար։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ SCADA համակարգը Հայաստանում արդեն իսկ ներդրվել է։ Սակայն դրա լիարժեք եւ արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է համակարգի ընդլայնում եւ արդիականացում։

Նախատեսվող 16,1 մլն դոլարի շրջանակներում կառավարման ավտոմատացված եւ տվյալների հավաքագրման համակարգի արդիականացումից բացի, կիրականացվի շուրջ 200 կմ օպտիկական մանրաթելային մալուխի տեղադրում։ Այն թույլ կտա զգալիորեն ավելացնել համակարգից օգտվողների քանակը՝ ներառելով տարբեր ենթակայաններ եւ Ազգային կարգավորման կենտրոնը։

Ծրագրի շրջանակներում կարդիականացվի գոյություն ունեցող ծրագրային փաթեթը եւ կստեղծվի հնարավորություն՝ հարեւան երկրների SCADA համակարգերի հետ տվյալների միջսերվերային փոխանակման համար։

Հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում արդեն իսկ ընտրվել է ծրագրի իրականացման խորհրդատու կազմակերպություն՝ ի դեմս Lahmeyer GmbH եւ Energy Division CESI S.P.A. համատեղ ձեռնարկության։ Ենթախորհրդատու է հանդիսանում «ԱՄԵՐԻԱ» ՓԲԸ-ն։

Անցած տարվա վերջին հայտարարվեց միջազգային մրցույթ նաեւ կապալառու կազմակերպության ընտրության համար։ Ներկայումս ընթացում է մրցույթի արդյունքների ամփոփման գործընթացը։

Հաղթող կազմակերպության ընտրությունից հետո կկնքվի պայմանագիր եւ կսկսվի ծրագրի իրականացումը, որը նախատեսվում է ավարտել 2018թ. վերջին։

Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել ստացվող տվյալների ճշգրտությունը, էներգահամակարգի կարգավորման հուսալիությունը, Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի տեխնիկական, ֆինանսական եւ գործառնական կարողությունները, ինչը կնպաստի էներգահամակարգի հուսալի աշխատանքին, կորուստների նվազեցմանը, անխափան էլեկտրամատակարարմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Ամենաշատ