News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թաիլանդում մեկնարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խոշորագույն Cobra Gold միջազգային զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցում է 27 երկիր, սակայն հիմնական զորակազմը ներկայացնում են ԱՄՆ-ը եւ Թաիլանդը։

Զորավարժությունները 1982թ.-ից ի վեր ամեն տարի անցկացվում են Թաիլանդի տարածքում եւ Վաշինգթոնի ու Բանգկոկի միջեւ ռազմական համագործակցության հիմնական խորհրդանիշն են հանդիսանում։ Սակայն արդեն 2 տարի է՝ դրանք դարձել են երկու երկրների միջեւ երկխոսության գլխավոր սպեկուլյատիվ թեման։ 2014թ. մայիսին Թաիլանդի ռազմական հեղաշրջումից հետո դաշնակիցների միջեւ հարաբերությունները սառել են։ Մասնավորապես ամերիկացի դիվանագետները բազմիցս հիշատակել են Cobra Gold զորավարժությունների հնարավոր չեղարկման եւ դրանք Հարավարեւելյան Ասիա տեղափոխելու հնարավորության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Անցյալ տարի Թաիլանդի եւ ԱՄՆ-ի միջեւ  հարաբերությունների վատթարացման ֆոնին ԱՄՆ-ը 700-ով կրճատել էր զորավարժություններում իր զորակազմի քանակը։ Այս տարի թիվն անփոփոխ է մնացել՝ 3.6 հազար մարդ։ Մինչեւ փետրվարի 19-ը շարունակվելիք զորավարժություններին մասնակցող զինվորականների թիվն այս տարի կազմում է 8.2 հազար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ