News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գայլերի եւ շների ընտանիքին պատկանող մյուս ներկայացուցիչների ձայների համակարգչային մշակման միջոցով գիտնականները պարզել են, որ այդ կենդանիներն իրենց բնորոշ «բարբառներ» ունեն, որոնք կախված են նրանց տեսակից եւ ենթատեսակից։

Քեմբրիջի համալսարանի գիտնական Արիկ Քերշենբաումը եւ նրա գործընկերները գայլերի, շների եւ չախկալների շրջանում ուսումնասիրել են այդ կենդանիների ձայներն ինչպես բնական պայմաններում, այնպես էլ անազատության մեջ։ 6 հազար ոռնոցները կրճատել են մինչեւ 2 հազարի, իսկ համակարգչային ալգորիթմը այն բաժանել է տարբեր տեսակների՝ ըստ ձայնի տատանումների, փոխանցում է Lenta-ն։

Պարզվել է, որ ոռնոցի ակուստիկ երանգները պատահական չեն։ Դրանք, կենդանիների տեսակից եւ ենթատեսակից կախված, տարբերվում են։ Օրինակ՝ կարմիր գայլի եւ դաշտագայլի (կոյոտ) ոռնոցների համընկնումները նպաստում են կենդանիների խաչասերմանը, ինչը սպառնում է կարմիր գայլի՝ որպես տեսակի վերացմանը։

Թեպետ գիտնականները կարողացել են դասակարգել ոռնոցները, սակայն նրանք գրեթե ոչինչ չգիտեն այդ բարբառների նշանակության մասին։ Ինչպես դելֆինների ձայները, այնպես էլ գայլերի ոռնոցները շատ դժվար է ուսումնասիրել բնական պայմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ