News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չի հրաժարվում «Թուրքական հոսք»  գազատարից, սակայն դրա ճակատագիրը ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի պայմաններում դժվար է կանխատեսել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։

«Ռուսաստանը չի հրաժարվում «Թուրքական հոսքից», բայց գնդակն այս դեպքում ավելի շատ Թուրքիայի դաշտում է։ Ներկայիս պայմաններում դժվար է կանխատեսել դրա հետագա ճակատագիրը, այդ պատճառով մենք առաջին հերթին սպասում ենք, որ թուրքական կողմը խելքի կգա եւ կանի այն, ինչ պետք է անի միջպետական հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է նա։

Կառլովը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը նաեւ չի հրաժարվել Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանից։

«Թուրքիայի նկատմամաբ մեր բոլոր միջոցները պարզ են եւ թափանցիկ։ Ո՛չ նախագահի հրամանում, ո՛չ կառավարության որոշումներում «Ակկույու» ատոմակայանի մասին հիշատակումներ չկան։ Նախագիծը մեր կողմից չի չեղարկվել, բայց դրա իրականացման հեռանկարները կախված են թուրքական կողմից»,- ասել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ