Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին փետրվարի 9-ին Երեւանում՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին, ասել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը։
Ինչպես նշել է Վալստրյոմը, պետք է անել ամեն բան հակամարտության սրումից խուսափելու համար։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո լուծում գտնելու համար։ «Կողմերին կոչ ենք անում աշխատել հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ»,- ասել է նախարարը