News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս քվոյի պահպանման մեջ մեղավոր է հենց Ադրբեջանը։ Այս մասին փետրվարի 9-ին Երեւանում՝ Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ մամուլի ասուլիսին, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին Բաքվից հնչող սպառնալիքները։

Նախարարի խոսքով՝ Բաքվից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որոնք չեն համապատասխանում միջազգային շփման ոգուն։ «Համանախագահներին անվանում են զբոսաշրջիկներ, իսլամաֆոբներ։ Ասում են, թե ԱՄՆ-ը կաշառակերության հայրենիքն է։ Ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Նրանք կարծում են, թե նման պարզունակ հայտարարություններով կարող են շանտաժի ենթարկել համանախագահներին եւ ինչ-որ բանի հասնել։ Զարմանալի է, որ Բաքվում դասեր չեն քաղում նրանից, թե ինչպես են նման հայտարարությունները հակառակ արդյունքը տալիս»,- նշել է Նալբանդյանը։

ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանը եւ համանախագահները շահագրգռված չեն ստատուս քվոյի պահպանմամբ։ «Ադրբեջանն է մեղավոր, ստատուս քվոն պահպանվում է»,- ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ փոփոխությունները հնարավոր են բանակցային ճանապարհով։

«Ադրբեջանը սրում է իրավիճակը, չի արձագանքում հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համանախագահների կոչերին, հրաժարվում է միջադեպերի հետաքննման մեխանիզմեր ստեղծելուց»,- հիշեցրել է նախարարը։

Միաժամանակ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանում վերջապես կհասկանան, որ նման վարքն առավելություն չի տալիս իրենց։ «Իսկ մենք եւ համանախագահները կշարունակենք ջանքեր գործադրել խաղաղ լուծման համար, քանի որ բանակցություններն այլընտրանք չունեն»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ