News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը պետք է անհանգստացնի Հայաստանին: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Մենք դրանից պետք է չուրախանանք, մենք հայտնվել ենք այդ երկու երկրների արանքում, ու դա շատ վտանգավոր է մեզ համար: Ռուսաստանն այս իրավիճակում չի կարող հետ քաշվել ու պարզապես դիտորդի դերում մնալ, գուցե նաեւ իր ուժն է ուզում ցույց տալ»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Անդրադառնալով հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ ռազմական պատրաստականության ստուգումներ սկսելուն՝ հանդիպմանը ներկա, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը  նշեց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում ռուսական ռազմաբազան կարող է նախահարձակ լինել:

«Ինձ մոտ հարց է առաջանում որպես շարքային քաղաքացի՝ մենք որքանո՞վ ենք ռազմական առումով Ռուսաստանից առանձին երկիր, եթե մենք միշտ խոսել ենք, որ այդ բազան պաշտպանում է մեզ, բայց երբեք չենք քննարկել, որ այդ բազան կարող է նախահարձակ լինել: Հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանը նախահարձակ լինի, կարո՞ղ է Հայաստանն արձագանքել»,- նշեց նա:

Կարինե Աճեմյանի խոսքով՝ Հայաստանը կարող է արձագանքել, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ունի իր տեղն ու դիրքը, չնայած որ փոքր երկիր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ