News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում կաթնատու անասնապահության զարգացման ռազմավարություն կմշակվի, որը էապես կնպաստի կաթի արտադրության ծավալների ավելացմանը: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 9-ին, շվեդական հայտնի «ԴեԼավալ» ընկերության Անդրկովկասի եւ Մոլդովայի տարածքային տնօրեն Օլեգ Պավլովի հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեության նախարար Սերգո Կարապետյանը:

«Անասնապահությունը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի գերակա ուղղություններից մեկն է: Այս ոլորտում առանձնապես  կարեւոր է գյուղատնտեսական կենդանիների կաթնատվության բարձրացումը, եւ ես համոզված եմ, որ մշակվող ռազմավարությունը էապես կնպաստի կաթի արտադրության ծավալների ավելացմանը», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը՝ հավելելով, որ այդ ռազմավարությունը նպատակ ունի մի շարք առանցքային բարելավումներ արձանագրել, մասնավորապես՝ կրկնապատկել կովերի կաթնատվությունը  եւ նպաստել  կաթի որակական հատկանիշների բարելավմանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռազմավարության մշակման ընթացքում կուսումնասիրվեն ոլորտում առկա իրավիճակը, ենթակառուցվածքները, եւ վեր կհանվեն զարգացմանը էապես խոչընդոտող կամ խթանող գործոնները:

Հնգամյա ռազմավարության մշակումը նախատեսվում է իրականացնել ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ի հետ համատեղ մինչեւ 2016 թվականի ապրիլ-մայիս:

Պատվիրակության անդամ, ընկերության գլխամասի Գլոբալ ծրագրերի նախագծման բաժնի կաթի փորձագետ Ստեֆան Բերգստանդն իր հերթին տեղեկացրել է, որ ընկերության աջակցությամբ մշակված զարգացման ռազմավարություններն ու ծրագրերն այսօր հաջողությամբ կիրառվում են մի շարք երկրներում:

Ընդգծելով, որ ռազմավարության մշակման եւ հետագայում հաջող իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի անասնապահության ոլորտի ողջ առանձնահատկություններն ու ոլորտում առկա խնդիրները` նախարար Սերգո Կարապետյանը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել առավելագույնս աջակցել ռազմավարության մշակմանը:

Նշենք, որ Օլեգ Պավլովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ Հայաստանում կաթնատու անասնապահության զարգացման հնգամյա ռազմավարության մշակման հարցը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ  «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը:

ԴեԼավալ ընկերությունը համաշխարհային շուկայում կաթի արտադրության տեխնոլոգիական լուծումներ առաջարկող առաջատար կազմակերպությունն է եւ ունի տարածաշրջանում նմանատիպ ռազմավարությունների մշակման հարուստ փորձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ