News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Morgan Stanley-ն վատթարացրել է 2016-2017թթ. Ռուսաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ կանխատեսումները նավթի գների անկումից հետո, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ներդրումային բանկի տեսությունը։

Morgan Stanley-ի տնտեսագետի նոր կանխատեսումների համաձայն՝ 2016թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 2.1 տոկոսով, այլ ոչ թե 0.8 տոկոսով, ինչպես կանխատեսում էր նախորդ տեսությունը։

Ռուսաստանի տնտեսության սպասվելիք աճը 2017թ. 1.7 տոկոսից իջել է 0.9 տոկոս։

Ռուսաստանի տնտեսության անկման կանխատեսումների վրա ազդող հիմնական գործոնը 2016-2017թթ. համար նավթի գների նոր կանխատեսումն է։ 2016թ. Urals տեսակի նավթը միջինում կարժենա 35 դոլար (նախորդ կանխատեսումների համաձայն՝ 50 դոլար), իսկ 2017թ. համար՝ 39 դոլար(նախորդ կանխատեսումների համաձայն՝ 56)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ