Թուրքիայի Անթալիա քաղաքում շինարարության ոլորտում աշխատող 32-ամյա տղամարդն ինքնահրկիզվել է, երբ տեղեկացել է, որ իրեն հեռացրել են աշխատանքից։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայի շինարարական ընկերություններից մեկում աշխատող Աքըն Ուլաշը հեռացվել է աշխատանքից։ Նա այս փաստը շատ ծանր է տարել եւ քաղաքապետարանի այգու դիմաց իր վրա բենզին է լցրել ու հրկիզել իրեն։
Անցորդները օգնության են հասել ու մարել կրակը, սակայն հիվանդանոցում հնարավոր չի եղել փրկել Աքըն Ուլաշի կյանքը։