News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ծովափին շատ հազվագյուտ սպիտակ կրիա է հայտնաբերվել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով BBC-ն: Փոքրիկ ալբինոսին Քվինսլենդում հայտնաբերել են կամավորները` կանաչ կրիայի  122 ձագերի մեջ: 

Կամավորներն ասել են, որ իրենք ցնցված էին: Նրանց խոսքով, անսովոր կրիան իրեն առույգ էր պահում, ուղղվել է դեպի ջուրը եւ երջանիկ հեռացել լողալով: Նշվում է, որ կրիան հիվանդ չի եղել, «ուղղակի սպիտակ» էր:

Սովորաբար հազարավոր կանաչ կրիաներից միայն մեկն է հասնում հասուն տարիքի: Փորձագետների գնահատականով, ալբինոսի գոյատեւման շանսերն ավելի քիչ են: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հետազոտողներին հաջողվել է Տանզանիայում հազվագյուտ սպիտակ ընձուղտի լուսանկարել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ