News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն կուսումնասիրի Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար էլդար Մահմուդովի եւ վահաբիների համագործակցության հարցը։ Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, վկայակոչելով İRNA գործակալությունը, այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբիր Անսարին։

Մամուլի ասուլիսին ներկա իրանցի լրագրողներից մեկն անդրադարձել է շրջանառվող այն տեղեկությանը, թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար էլդար Մահմուդովը բացառիկ դեր է խաղացել Կովկասում վահաբիների զինման եւ այդ ոլորտում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության գործում։ Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք դա չի հակասում իրանի ազգային շահերին։

«Այդ հարցը կուսումնասիրվի, եւ եթե փաստեր հայտնաբերվեն, մենք այս մասին կհայտնենք լրագրողներին»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ