News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում մարտի 1-ին հավաք եւ երթ անցկացնելու մասին քաղաքապետարանին իրազեկել են եւ «Հայ ազգային կոնգրեսը» եւ «Նոր Հայաստանը»:

Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ մարտի 1-ին ժ.11.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.00-ին Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Գ.Լուսավորչի փողոց–Իտալիայի փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

«Նոր Հայաստանի» ներկայացրած հայտարարությունում սահմանվել է սահմանափակում.  Վարուժան Ավետիսյանի կողմից մարտի 1-ին ժ.00.00-24.00 Ազատության հրապարակում նախատեսված հավաքի ժամանակի նկատմամբ՝ առաջարկելով հավաքն անցկացնել ժ.08.00-22.00։ Բացի դրանից, քաղաքապետարանը չի թույլատրել Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրաններ տեղադրել:

«Նոր Հայաստան»-ը մարտի 1-ին ժ.19.30-21.30 երթ կանցկացնի հետեւյալ ուղիով՝ Ազատության հրապարակ–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
Բացատրենք. բանն այն է, որ ՊԵԿ-ը հայտարարությունում մասնավորապես նշել է. «Հայտարարատուներին...
Ամենաշատ