News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստանի» կողմից շրջանառության մեջ դրված հակակառուպցիոն օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի Հայաստանի տնտեսական ոլորտում տիրող հովանավորչության վերացմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Մենք  դեռեւս կուսակցության համագումարի ժամանակ ենք հայտարարել, որ շատ լուրջ թիրախավորելու ենք հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում, ռիսկերի նվազեցման եւ ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքար է իրականացնելու: Այս փաթեթը կուսակցության խորհրդում քննարկված առաջին օրենսդրական փաթեթն է,  որով մենք փորձում ենք հասնել նրան, որ Հայաստանում տնտեսության զարգացման վրա լուրջ ազդեցություն ունեցող գործող անկախ հանձնաժողովները բարեխիղճ մրցակցություն ապահովեն»,-ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ տնտեսության զարգացման  ոլորտում հավասար պայմաններ ապահովելու համար առաջին կարեւոր նախապայմանը հանձնաժողովների անկախ լինելն է:

«Ակնհայտ է, որ հանձնաժողովն իր լիազորությունները համաչափ իրականացնելու համար պետք է անկախ լինի բոլոր քաղաքական ուժերից, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանցից, նրանց փոխկապակցված անձանցից եւ տարբեր տեսակի շահերից, եւ շահերի բախում թույլ չտա:  Եթե հանձնաժողովի նախագահը իշխող կուսակցության անդամ է, եւ հանձնաժողովը կաշկանդվում է վարույթ հարուցել այդ պաշտոնյայի, կամ նրա հետ առնչվողների տնտեսվարող սուբյեկտների դեմ»,-ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքներում:

Տպել
Ամենաշատ