News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը լրագրողներին պատմել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զայրույթի պահին զանգել է իրեն եւ խնդրել բացատրություն տալ Եվրոպան «չբեր կնոջ» հետ համեմատելու համար, հայտնում է  Gazeta-ն՝ վկայակոչելով Corriere della Sera պարբերականը։

Պարբերականը նշում է, որ Եվրոպայի անպտղության մասին Հռոմի Պապը խոսել էր 2014թ. նոյեմբերին՝ Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։ Այն ժամանակ նա խիստ քննադատության էր ենթարկել եվրոպական հասարակությանը՝ ասելով, որ Եվրոպան տարիքն առած եւ անպտուղ ինչ-որ արարածի տպավորություն է թողնում։ Նա կոչ էր արել ազատվել վախից եւ միայնությունից։

Պարբերականին տված հարցազրույցում Պապը նշել է, որ դրանից հետո իրեն զանգահարել էր Մերկելը։

«Նա մի փոքր զայրացած էր, որ ես Եվրոպան համեմատել եմ չբեր կնոջ հետ, որն ի վիճակի չէ երեխաներ ունենալ»,- նշել է պոնտիֆիկոսը։

Այդ ժամանակ Հռոմի Պապը Մերկելին հեռախոսով ասել էր, որ Եվրոպան ամեն դեպքում կարող է երեխաներ ունենալ, քանի որ ուժեղ եւ խորը արմատներ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ