News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընտրական օրենսգիրքը խախտողներին պետք է պատասխանատվության ենթարկել։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ անուշադրության մատնված խախտումները կարող են լրջորեն վնաս հասցնել Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Նա իշխանություններին կոչ է արել ուշադիր ուսումնասիրել դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զեկույցը։ Նրանում պարզ նշված են ընտրական համակարգի թույլ կողմերը՝ վիճելի ընտրացուցակներ եւ քվեարկության ու ձայների հաշվարկի ժամանակ գրանցված միջադեպեր։ Դիտորդներն իրենց աչքերով են տեսել, թե ինչպես են կանոնները խախտելով խոտան որակվել քվեաթերթիկները։ Իրավախախտներին չի կանգնեցրել անգամ միջազգային դիտորդների ներկայությունը։ «Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը պետք է լուրջ ընդունեն մշտադիտարկման առաքելության եզրակացությունները։ Նոր Ընտրական օրենսգիրքը լակմուսի թուղթ կդառնա այդ բարեփոխումների համար եւ թույլ կտա տեսնել, թե որ ուղղությամբ է գնում երկիրը դրանից հետո»,- նշել է Սվիտալսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ