News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դագ անունով հայտնի մոպսը գիրք կհրատարակի, տեղեկացնում է  Mashable-ը: Ինչպես հիշեցնում է պարբերականը, Դագը համացանցի աստղ է, որը հայտնի նաեւ որպես   «փոփ մշակույթի արքա»: Նա կարող է Միլլենիումի սերնդի տիպական ներկայացուցչի  «մոպսային» տարբերակ թվալ. շունը սիրում է   Netflix դիտել, պիցցա ուտել եւ պառկել անկողնում:

Հայտնի շան տերերն են Լեսլի Մոզյեն եւ Ռոբ Կյանելլին: Երեքն էլ ապրում են Նեշվիլում, տեղեկացնում է Gazeta-ն: 

Դագի երկրպագուներին շուտով կներկայացնեն նրա լուսանկարների  «Դագ մոպսը. Փոփ մշակույթի արքան» գիրքը: Դրանում կներառվեն նոր լուսանկարներ, ինչպես նաեւ նրա ամենահայտնի լուսանկարներից մի քանիսը: Գիրքը կհրատարակվի 2016-ի նոյեմբերի 1-ին: Էլեկտրոնային տարբերակը  9,99 դոլար կարժենա, կոշտ կազմով հրատարակությունը`  16,99 դոլար:

Դագի ինստագրամին 1,4 մլն օգտատեր է բաժանորդագրված, ֆեյսբուքում շունը   3,7 մլն «լայք» է հավաքել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ