News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամեն ինչ փոխկապակցված է. Ռուսաստանը Սիրիայում իշխանության վակուումն օգտագործում է Մերկելից եւ ամերիկացիներից վրեժ լուծելու համար: Թուրքիան ճնշման տակ է հայտնվել: Իսկ Հալեպում փախստականները հուսահատության մեջ են, գրում է   Die Welt-ը:

«Պատերազմը բոլորի հայրն է եւ բոլորի արքան,- ասում էր Հերակլիտեսը դեռեւս  2500 տարի առաջ: Ոմանց նա աստված է հայտարարում, մյուսներին` մարդ, ոմանց ստրուկ է ստեղծում, մյուսներին` ազատ»: Երկուշաբթի մենք կարողացանք համոզվել, թե որքան խորն են ներքաշված համաշխարհային ներքին քաղաքականության մեջ բոլոր խաղացողները: 

Բոլոր չարիքների պատճառը պատերազմի դաժանությունն է, որը մարդկանց ստիպում է հեռանալ իրենց հայրենիքից: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վայելում է նոր դերը, որն իրեն թույլ են տվել ստանձնել թուլացած Արեւմուտքը եւ արտաքին քաղաքականության առումով թույլ ամերիկյան նախագահը, որը որպես գլխավոր անձ, վերից հետեւում է, թե ինչպես են իր ագրեսիայի հետեւանքով առաջացած ցնցումները տարածվում մինչեւ Գերմանիա, գրում է Inosmi-ն:

Հալեպի շրջակա տարածքի ռմբակոծությունների հետեւանքով փախստականների նոր ալիք է առաջացել. նրանք ուղղվում են դեպի թուրքական սահման, որպեսզի այնտեղից հասնեն խաղաղ Եվրոպա: Օդային հարձակումները սկսվել են հենց Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուին Անգելա Մերկելի այցի պահին: 

Այդպիսով Պուտինը վրեժ է լուծում թուրքերից, որոնք նոյեմբերին ռուսաստանյան ինքնաթիռ էին խոցել, եւ գերմանացիներից, որոնք ռուսական ծագումով աղջկա հորինովի առեւանգումից եւ դրա հետ կապված Կրեմլի ապատեղեկատվական արշավից հետո արգելել են ցանկացած միջամտություն երկրի ներքին գործերին Եթե նման թուլության պատճառով պարտվեն Պուտինի նման մարտիկի դեմ ճակատամարտում, դա կարող է շատ արագ բումերանգի էֆեկտ ունենալ: Մանավանդ որ դարձյալ նկատելի է, թե որքան խոցելի եւ անօգնական են Մերկելի` դիվանագիտական միջոցներով միգրացիոն ճգնաժամը լուծելու ջանքերը:   Պուտինը նրան ցույց է տալիս, թե այդ ամենը ինչ մանր եւ անարդյունավետ է:   

Միաժամանակ սրվում է մարդասիրական ճգնաժամը, տասնյակ մարդիկ զոհվում են Էգեյան ծովում, հազարավոր փախստականներ կուտակվել են թուրքական սահմանի մոտ:   Գերմանիայի ՔԴՄ-ն ի դեմս փոխնախագահ Թոմաս Շթրոլբեի, խստացնում է պայքարը ճգնաժամի կարգավորման օգտին:   

 Վերջին օրերը պարզ ձեւի մեջ ի ցույց են դնում հակամարտության ամբողջ բարդությունը: Կարելի է քննադատել փախստականների ճգնաժամի լուծման գործում Մերկելի բարձր բարոյական պրագմատիզմը, բայց այնպիսի ավտորիտար կերպարների ակնհայտ ջանքերի լույսի ներքո, ինչպիսիք Էրդողանն ու Պուտինն են, որոնք անկայուն իրավիճակն օգտագործում են իրենց շահերն առաջ մղելու համար, ավելի տեղին կլիներ այլ տոնայնությունը: 

Եվ ասես ամեն ինչ բավականաչափ վատ չէր, թուրքերն ու ռուսները ցանկացած հնարավորությունն օգտագործում են այս առանց այն էլ բարդ ճգնաժամի լուծման ընթացքում գերմանացիների յուղի մեջ կրակ լցնելու համար: Նրանք իրենց նպատակների համար օգտագործում են թուրքերին եւ ռուսական գերմանացիներին:  2016 թվականը սկսվել է Քյոլնի տաճարի հրապարակում միջադեպից, հետագայում երեւի ավելի վատ կլինի: Ժամանակն է  «զգաստ» կանգնելու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ