News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 9-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով հյուրերին, գոհունակությամբ նշել է, որ պետական բարձր մակարդակով փոխայցելությունների շնորհիվ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններն առավել սերտանում են: Նա անդրադարձել է դեռեւս վաղ միջնադարից Սերբիայում հաստատված հայ համայնքին եւ հայ-սերբական պատմական կապերին:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս Սերբիայի խորհրդարանի նախագահի մասնավոր իր գնահատանքն է բերել սերբ ժողովրդին` 1988 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար

Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձել է Հայաստանեայց Առաքելական եւ Սերբ Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին եւ համագործակցությանը:

Իր հերթին տիկին Մայա Գոյկովիչը խոսել է երկու ժողովուրդների պատմական անցյալի եւ երկու երկրների ներկայիս գործակցության մասին: Նա նաեւ կարեւորել է երկու Եկեղեցիների միջեկեղեցական հարաբերությունները` ընդգծելով, որ Եկեղեցին կարեւոր դերակատարություն ունի հասարակության կյանքում:

Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ երկրների առջեւ ծառացած մարտահրավերների եւ դրանց հաղթահարման գործում Եկեղեցիների բերած զորակցության մասին: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ քրիստոնեական միեւնույն արժեքներ դավանող հայ եւ սերբ ժողովուրդները դարերի ընթացքում հույսով ու հավատքով են վերապրել բոլոր փորձությունները եւ լավատեսության ոգով իրականացրել իրենց իղձերն ու նվիրական երազանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ եղբայրական իր ողջույններն է փոխանցել Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իրինեոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ