News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը գազամատակարարման ոլորտում 14 առաջնային նախագծեր է ընտրել, որոնց զարգացումը կօգնի հաղթահարել ռուսական գազից ունեցած կախումը, գրում է Spiegel–ը՝ վկայակոչելով գերատեսչությունում իր աղբյուրը:

Խոսքը ընդհանուր ենթակառուցվածքի կենտրոնական նախագծերի զարգացման մասին է, որոնց միջոցով ԵՄ ցանկացած պետություն կկարողանա գազ ստանալ բազմաթիվ երկրներից: Ընդհանուր շահերից բխող այս նախաձեռնությունը փետրվարի 10-ին կներկայացնի էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիասե Կանյետեն:

ԵՀ առաջնային նախագծերից են Խորվաթիայիում հեղուկացված բնական գազի տերմինալի՝ այդ թվում Հունգարիայի ուղղությամբ խողովակաշարի շինարարության ավարտը, մի քանի քանի այլ խողովակաշարերի շինարարությունը, որոնք Ֆինլանդիային ու Բալթյան երկրներին ավելի շատ կկապեն ԵՄ մնացած երկրների գազային ցանցին, նաեւ Ռումինիայում, Բուլղարիայում ու Հունաստանում խողովակաշարային ցանցի ընդլայնումը:

Այդ նախագծերի իրականացման համար Եվրամիությունը պետք է միջոցներ հատկացնի: Ինչպես հետեւում է Եվրահանձնաժողովի նախաձեռնությունից, տվյալ նախագծերը պետք է նպաստեն ԵՄ գազի շուկայում էներգետիկ անվտանգության ու մրցակցության ապահովմանը: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ մտադիր է ապագայում ստուգել էներգետիկայի ոլորտում միջկառավարական համաձայնագրերն ու մատակարարումների մասին պայմանագրերը:

Հոդվածում նշված է, որ Ռուսաստանն առայսօր Եվրոպայի համար շարունակում է մնալ    գազի ամենախոշոր մատակարարը՝ զբաղեցնելով շուկայի գրեթե 40 տոկոսը, հայտնում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ