News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանին փետրվարի 9-ին գումարված նիստում, որոշում է կայացվել բնակարան հատկացնել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցուն:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի եւ մինչ օրս նրա ընտանիքը բնակվում է նույն այդ տարածքում:

Միաձայն կողմ քվեարկությամբ որոշվել է Ագուլեցու ընտանիքի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում բնակվելու համար վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան:

Տպել
Ամենաշատ